‘Արամ Ա. Հայերը պետք է համախմբվեն և համատեղ ջանքերով բարձրացնեն Ցեղասպանության զոհերի ունեցվածքի վերադարձի հարցը’

1053

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, ընթանում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:

Ինչպես հայտնել են ԱրմԻնֆո-ին, Ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 76 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից մասնակցում են 58-ը:

«100 տարվա ընթացքում մենք հիշել ու հիշեցրել ենք, այժմ մեր պահանջներին նոր ձևաչափ հաղորդելու ժամանակն է: Այս համատեքստում կարևոր է առանձնացնել երկու ուղղություն. առաջինը` Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը, երկրորդ` Ցեղասպանության զոհերի ունեցվածքի ու տարածքների վերադարձի ուղղությամբ Հայաստանի և Սփյուռքի նախաձեռնությունները: Մենք չենք կարող լռել, երբ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան, հայերին պատկանող եկեղեցիներն օկուպացման մեջ են գտնվում»,- հայտարարել է Արամ Ա.-ն:

Գարեգին Բ-ն իր հերթին նշել է, որ ժողովի օրակարգում ներառվել է նաև հայ երգահան Կոմիտասին սրբերի շարքը դասելու հարցը:

Նախորդ հոդվածը‘Գ.Խաչատրյան. Հայաստանը ԵՏՄ-ից 84 միլիոն դոլար գրանտ է ակնկալում’
Հաջորդ հոդվածը‘Պուտինն անհրաժեշտություն է համարում ՄՄ բոլոր երկրներում ինտերնետ-առևտրի հարկերի սինխրոնացումը’