‘
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արամ Հակոբյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին: Հրամանագիրն ստորագրվել է հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:
‘