‘Արամ Մանուկյանը՝ Գալուստ Սահակյանին. «Ինչպե՞ս եք վերաբերվում կեղծիքներին»’

850

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան, որի օրակարգի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում երեք կեղծված ձայնով կառավարության ծրագրի հաստատմանը: «Գոյություն ունեն տեսանյութեր, որոնք հստակ ապացուցում են, որ տեղի է ունեցել կեղծիք: Ո՞րն է ձեր վերաբերմունքը, ի՞նչ եք արել»,- նշեց Արամ Մանուկյանը:

Ի պատասխան հարցին՝ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ցանկացած դեպքում իրենք դեմ են կեղծիքներին: Նա նշեց, որ այս պահին տեղյակ չէ, թե ինչի մասին է գնում խոսքը:

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին Սմբատ Այվազյանի հիշատակը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր քառյակը հերթական նիստը կանցկացնի’