‘Արամ Մանուկյանը՝ ՀԾԿՀ անդամներին՝ մի՛ քվեարկեք’

931

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակում է քննարկել էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: Քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հանդես եկավ ելույթով, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ելույթս ուղղում եմ հանձնաժողովի անդամներին: Հանձաժողովի հարգելի անդամներ, ինչո՞ւ ենք մենք դեմ այս թանկացմանը: Շատ պարզ պատճառով: Մեր երկիրը պաշտոնական տվայլներով գրանցել է 37 տոկոս աղքատություն, աղաքատության շեմը մեզ մոտ բավականին ցածր է, այսինքն՝ ժողովրդի վճարունակությունը շատ ցածր է, եւ ձեր արտադրանքի սպառողները հենց այդ մարդիկ են: Եւ մեկ տարվա ընթացքում շուրջ 40 տոկոս հոսանքի թանկացումն անթույլատրելի է, եւ ֆինանսական հիմնավորումները բավական չեն՝ արդարացնելու համար այն քայլը, որ դուք պետք է այսօր քվեարկեք: Խնդիրը շատ ավելի լուրջ է, ֆինանսականից ավելի լուրջ՝ իր մեջ ներառում է Հայաստանի ժողովրդագրական եւ երկրի անվտանգության հարցը: Միայն բերեմ գազի թանկացման արդյունքները, ինչը կանգնելու է ձեր առջեւ էլ: Ամեն տարի ունենալու եք 5 տոկոս սպառողների կորուստ, եւ ձեր կորուստները ավելի են դժվարանալու, քան հիմա է: Այս պահին պետք է կայացնել ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական որոշում՝ գնալ թանկացման եւ արդյունքում կորցնել սպառողներին եւ երկու տարի հետո կանգնել ավելի լուրջ պրոբլեմի առջե՞ւ, թե՞ զսպել այսօրվա գնաճը, միջոցներ գտնել այլ եղանակով եւ խնդիրը լուծել: Եւ մեր՝ քառյակի հայտարարության տեքստի իմաստը հենց սա էր: Փորձեք գտնել այլ միջոցներ, այլընտրանքային տարբեակ, որպեսզի այսօր թանկացում չլինի, շղթայական ռեակցիա չլինի, որը միանշանակ բերելու է սպառողների նվազման եւ արտագաղթի: Դիմում եմ ձեզ, եւ արտահայտում եմ իմ գործընկեր հինգ խմբակցությունների կարծիքը. հետաձգե՛ք հարցի քննարկումը, լուրջ ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա, մի՛ քվեարկեք»:  

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Ոստիկանները 4 շարքով փակել են ՀԾԿՀ մուտքը’
Հաջորդ հոդվածը‘Մելքումյան. Պետությունը կարող է սեղմել իր կոճակն ու ընդունել այս որոշումը, բայց հետեւանքները լավ չեն լինելու ‘