‘
Երեկ իմացանք, որ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պաշտոնապես դիմել է կառավարությանը՝ տեղեկանալու, թե ՀՀ պետական բյուջեից որքան գումար է ծախսվել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների և համատեղ նախագծերի համար: iLur.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը հայտնեց, որ կառավարությունից իրեն խոստացել են գրավոր տեղեկացնել, թե վերջին չորս բյուջեների ընթացքում որքան գումար է հատկացվել այդ պայմանագրերի, փաստաթղթերի ձևավորման փուլի համար: Արամ Մանուկյանը մեզ խոստացավ, որ սահմանված ժամանակահատվածում կառավարությունից պատասխան ստանալուց հետո մեզ ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրի իր հարցման վերաբերյալ:
‘