‘Արամ Մանուկյանը նոր արտահերթ նիստը չի բացառում. Մամուլ’

868

Չի բացառվում, որ ԱԺ ոչ կոալիցիոն չորս ուժերը կրկին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրեն` ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին» իրենց օրինագիծը քննարկելու կապակցությամբ: Միաժամանակ չի բացառվում, որ այդ նախագիծը նաև շրջանառության մեջ դրվի սովորական ընթացակարգով ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Սակայն նա նաև նշել է, որ իրենց քայլերը կախված կլինեն այդ օրենքի դեմ ընդվզող նախաձեռնությունների ներկայացուցիչներից. «Եթե այդ նախաձեռնության անդամները մեզ դիմեն ու ասեն, որ հարկավոր է կրկին արտահերթ հրավիրել, մենք կքննարկենք ու այդ քայլը կանենք»: Մինչ այդ տեղեկացնենք, որ կուտակային կենսաթոշակների պարտադիր կիրառմանը դեմ արտահայտվող այդ նախաձեռնության անդամները մտադիր են դիմել նաև ՀՀ ՍԴ՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:

Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Իշխանությունները ժողովրդի հաշվին են ապրում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Նախագահականից «Արմենիային». Մամուլ’