‘Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը գնացել էին ոստիկանություն` աջակցելու բերման ենթարկվածներին’

1254

Երեկ ուշ երեկոյան Կենտրոնի ոստիկանության բաժանմունք էին գնացել նաեւ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը, գրում է Hraparak.am-ը:

Նրանք փորձել են հանդիպել ոստիկանների և ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախումների ժամանակ բերման ենթարկված ակտիվիստներին:

Արամ Մանուկյանը, դուրս գալով Կենտրոնական ոստիկանության բաժանմունքից, հայտնել է, որ հանդիպել է Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի պետի՝ Արտակ Պողոսյանի հետ:

Արամ Մանուկյանը հրաժարվել է ընդհանուր իրավիճակին գնահատական տալ, քանի որ, վերջինիս խոսքով` անմեղ մարդիկ են ձերբակալվածները:

Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ եկել են պաշտպանելու բոլորի իրավունքները՝ անկախ նրանից, թե բերման ենթարկվածները Կոնգրեսի ակտիվիստ են, թե ոչ:

Բաժանմունքի պետ Արտակ Պողոսյանը խոսք է տվել Զուրաբյանին, որ հնարավոր կլինի հանդիպել և տեսակցել բոլոր բերման ենթարկված քաղաքացիներին: Սակայն ավելի ուշ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցելությունից հետո, պատգամավորներին թույլ չեն տվել մտնել բաժանմունք:

Նախորդ հոդվածը‘Նեմեց Ռուբոն ու Լֆիկ Սամոն իրադարձությունների թատերաբեմում էին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել 37 մարդ, Շանթ Հարությունյանի գտնվելու վայրը անհայտ է’