‘Արամ Մանուկյանին հետաքրքրում է Աշոտյանի ներկայացրած նախագծում «շոփինգների» առատության պատճառը (Տեսանյութ)’

774

Ազգային Ժողովում «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված կրթության բարելավման ծրագրի ֆինանսավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը մի քանի հարց ուղղեց հիմնական զեկուցող, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:  

Նախ, պատգամավորը նկատեց, որ համաձայանգրի տեքստում նշվում է, թե ծրագրի շրջանակներում տրամադրվելու է 9,8 մլն ԱՄՆ դոլարի վարկ, մինչդեռ, նախարարի խոսքով, հատկացվելու է $15 մլն:

Արամ Մանուկյանը հետաքրքրվեց նաեւ, թե ինչու ԱԺ կրթության հանձնաժողովում քննարկումներ չեն կազմակերպվել համաձայնագրի վերաբերյալ, քանի որ համաձայնագիրը, բացի ֆինանսական բաղադրիչից, առաջին հերթին՝ կրթության ոլորտին վերաբերող փաստաթուղթ է:

Պատգամավորը նաեւ իր զարմանքն արտահայտեց այն փաստի առնչությամբ, որ համաձայնագրի տեքստում «գնում» բառի փոխարեն պարբերաբար նշվում է «շոփինգ» տերմինը: «Հայերենում «շոփինգի» համարժեքը չկա՞», — հարցրեց Մանուկյանը:

Արմեն Աշոտյանի պատասխանը՝ շուտով տեսանյութում. 

Նախորդ հոդվածը‘Խորխե Վալդանո. «Եթե Գվարդիոլան Մոցարտն է, ապա Մոուրինյոն Սալյերին է»’
Հաջորդ հոդվածը‘Հանս Յոհաիմ Վատցկե. «Պետք է Կագավային ժամանակ տալ»’