‘Արամ Մանուկյանի գործով առաջին դատական նիստը՝ ապրիլի 17-ին’

1166

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան: Առաջին դատական նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 10:30-ին:

Նշենք, որ քրեական գործը մակագրվել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին: Վերջինիս քննության ներքո է գտնվել նաեւ քաղբանտարկյալ Վոլոդյան Ավետիսյանի գործը: Նշենք, որ դատարանը ազատամարտիկին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման:

Նախորդ հոդվածը‘Կգործի Իբրահիմովիչին նվիրված նոր որոնողական համակարգ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)’