‘
«Պատրաստ եմ խփել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ բան կասեն նախագահիս: Քանի որ այդ մարդը իմ գերագույն գլխավոր հրամանատարն է»: Այս մասին այսօր Արամ Մանուկյանի վրա հարձակման գործով նիստի ավարտից հետո հայտարարեց պատգամավորին հարվածած Արշակ Սվազյանը:
Արամ Մանուկյանը, լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք չի կարծում, որ նման մարդը վտանգ է ներկայացնում հասարակության համար, պատասխանեց. «Վտանգ ներկայացնում են նրա տերերը, կազմակերպիչները, նրան պատվիրողները, նա միայն գործիք է. գործի՛քը չի վտանգավոր, գործիք կիրառողն է վտանգավոր»:
‘