‘Արամ Մանուկյանն առաջարկում է «մասնավոր հարկային» բացել’

965

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը առաջարկություն ներկայացրեց կառավարությանը` ստեղծել մասնավոր հարկային տեսչություն եւ նրան վերապահել հարկահավաքությունը` 10-90 տոկոս հարաբերակցությամբ:

Այս առաջարկը պատգամավորն արեց` մեջբերելով «Սեքյեւրիթի դրիմ» եւ «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերություններին տրված արտոնությունը, որով այս ընկերությունները հսկայական տուրքեր են գանձում քաղաքացիներից, ընդ որում` շահույթի 70 տոկոսը պահելով իրենց եւ միայն 30 տոկոսը հանձնելով պետբյուջեւ եւ Երեւանի համայնքային բյուջե:

«70 տոկոս չեմ ուզում, ընդամենը 10 տոկոս եմ ուզում, ինձ տվեք էդ բիզնեսը` ու հավատացնում եմ` կրկնակի ավելի շատ հարկեր կհավաքեմ, ես էլ շահույթէ կստանամ», — հայտարարեց Մանուկյանը: Նա նշեց, որ իր առաջարկած տարբերակը նախադեպ ունի` գողական համայնքը որոշ տեղերում հարկեր է հավաքել` պետությանը «փայ» տալով: «Հիմա էլ է Հայաստանում գրեթե այդպես», — նշեց նա` հավելելով, որ ազնիվ չէ մասնավոր ընկերությանը գերշահույթ ապահովող բիզնեսի հնարավորություն ստեղծել վարորդների հաշվին:

«Տաքսիստներ բողոքները շատանում են: Նրանց վրա բեռն ավելանում է: Չորս տարվա ընթացոում չորս լրացուցիչ ֆինանսական տուրքեր են ավելացել` ԱՊՊԱ-ն, արագաչափերը, տեսանկարահանող սարքերը եւ կարմիր գծերը: Սրան եթե գումարում ենք այն գումարները, որոնք նրանք մուծում են տաքսի վարելու թույլտվություն ունենալու համար, նվազագույնը 150 դրամ ֆինանսական բեռ է ավելանում տարեկան: Սա այն դեպքում, երբվ տաքսու վարորդները հիմնականում աղքատ մարդիկ են, դրա համար էլ ըմբոստանում են», — ասաց պատգամավորը: Ընդ որում, նրա խոսքոբ, մարդկան զայրույթը մեծանում է նաեւ, որովհետեւ այս գումարների մեծ մասը գնում է ոչ թե հանրային բյուջե, այլ մասնավորի գրպանը:

Ի պատասխան, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, թե տարվա սկզբից աշխատել են թեթեւացնել տքսիստների ֆինանսական բեռը: Նա նշեց, որ մոտակա քառօրյային կառավարությունը եւս մեկ նախաձեռնություն կներկայացնի ԱԺ, որը «բավական լուրջ բեռ կթեթեւացնի», եթե հաստատվի:

Իսկ «մասնավոր հարկային» բացելու առաջարկը, Բեգլարյանի խոսքով, հետաքրքիր է, «բերեք նախագիծ` քննարկենք»: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի ‘
Հաջորդ հոդվածը‘Ալիև. ԼՂ խնդրի կարգավորման հարցում Ադրբեջանը միշտ հենվում է Թուրքիայի վրա’