‘
«Բլեֆ են անում, թե ուզում են բացահայտեն։ Դա հերթական խաղն է, հերթական հնարքն է»,- Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն՝ անդրադառնալով մարտի 1-ի վերաբերյալ Ելք դաշինքի կողմից ԱԺ հայտարարության տեքստի նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելու ՀՀԿ-ականների քվեարկությանը:
Մանուկյանի խոսքով պետք չէ այդ առումով որևէ ակնկալիք ունենալ եւ միամիտ չլինելով լարծել, թե իշխանութունը կընդունի քաղաքական փաստաթուղթ, ինքն իրեն կմեղադրի մարտի 1-ի հանցագործության համար:
Մանուկյանի խոսքով այս ամենը ԱԺ-ում կարող է մի քանի սցենարով զարգանալ: Ամենահավանական սցենարն, ըստ նրա, այն է, որ հայտարարության քաղաքական մասը չի ընդունվի, կընդունվի միայն կոնպենսացիայի մասը, ինչով խորհրդարանը ցույց կտա, թե սա ընդամենը փողի խնդիր է, եւ այդպիսով կփչացնեն մարտի 1-ի քաղաքական բնույթը։
Մանրամասները՝ տեսանյութում:
‘