‘
Սերժ Սարգսյանի իշխանության ընթացքում օր չի եղել, որ փորձանք չգրանցվի էս երկրում: Այսօր ի պաշտպանություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Հայ ազգային կոնգրեսի մյուս քաղհալածյալների դատախազության դիմաց տեղի ունեցած ավանդական ակցիայի ժամանակ հայտարարեց Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Երեւակայություն է պետք՝ մտածել այնպիսի թալանի միջոցներ, որ նրանք գտնում են՝ «կարմիր գծերի» պատմությունը, գազի թանկացումը, ընդհանրապես՝ կյանքի թանկացումը», — ասաց նա՝ նշելով, որ վերջին 6 ամսվա ընթացքում 9 տոկոսով կյանքը թանկացել է Հայաստանում:
Արամ Մանուկյանի խոսքով, դա նշանակում է, որ միայն շուկայի հետ կապված սպառողական գների բոլորս աղքատացել ենք 9 տոկոսով:
Կոնգրեսի փոխնախագահը նկատեց նաեւ, որ ուսանողների վարձավճարները միջինը թանկացել են 100-ից 400 դոլարով այն դեպքում, երբ, պարզվում է, որ, օրինակ, ԵՊՀ-ն Հանրապետական կուսակցության քարոզն անող «Հայաստանի համահայկական հիմնադրամին» տարեկան 100 միլիոն դրամ է նվիրաբերում:
Ինչի՞ համար: Որ էն լակոտները, որոնք «Բազե» են խաղում, հանրապետական են խաղում, ջիփեր են գնում, ավելի՞ հարստանան, այն էլ՝ ուսանողների հաշվի՞ն», — հարցադրեց Արամ Մանուկյանը: — Ինչի համար եք թանկացնում ուսանողների գումարները՝ որ «բազեներ» ու «կոմսոմոլիկնե՞ր» մեծացնես: Ու այդքանից հետո ասում են, որ վարձերը բարձրացնում ենք, որ դասախոսների վարձատրությու ը բարձրացնենք: Է, քիչ կերեք, դրա հաշվին վարձատրությունը բարձրացրեք, ինչու՞ եք ուսանողների հաշվին բարձրացնում»:
Մանրամասները՝ տեսանյութում
‘