‘Արամ Մանուկյան. Երևանի ավագանու հետ կապված հարց մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չենք քննարկել ‘

1541

Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը Հայ ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ու ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում այցելել են արդեն երրորդ օրը հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին: Այցից հետո «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը aravot.am-ին հայտնել է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների եւ Րաֆֆի Հովհաննիսյանի զրույցի ժամանակ քննարկվել են Երևանի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր: 
Այդ կապակցությամբ iLur.am-ը Արամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ հատկապես ի՞նչ է քննարկվել հանդիպման ժամանակ և ի՞նչ արդյունքների են հանգել:
Ի պատասխան մեր հարցման, Արամ Մանուկյանը նշեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մեր զրույցը եղել է հացադուլի, նրա առողջական վիճակի, իր պատկերացրած լուծումների մասին: Որևէ այլ, այդ թվում նաեւ Երեւանի ավագանու հետ կապված հարց, մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չենք քննարկել»:

Նախորդ հոդվածը‘Սլավեն Բիլիչ. Մենք կկանգնեցնենք Յուրա Մովսիսյանին’
Հաջորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյանը միջնորդեց բացել բոլոր տեղամասերի պարկերը’