‘Արամ Մանուկյան. Էժան գազի համար թանկ ենք վճարում’

960

ԱԺ հայտարարությունների ժամին Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը  կրկին անդարադարձավ գազի գնին:

Նա հայտարարեց, որ 2009-ին ստորագրված գազային պայմանագրի համաձայն, Հայաստանը 1000 խմ համար պետք է մուծեր 200 դոլար:

«Դուք սրա մասին չգիտեիք, սա ստորագրվել է ընտրություններից հետո՝ 2008 թ-ի սեպտեմբերին: Այստեղ կա մի ուրիշ կետ, որի մասին ձեզ տեղյակ եմ պահում. գազի գինը կարող է փոփոխվել՝ գազի նվազագույն ջերմատվության ցուցանիշի փոփոխության համապատասխան, այսինքն՝ այն գազը, որ մենք վառում ենք, կալորիականությունը քիչ է, դրա արդյունքում ստանում ենք էժան գազ, բայց թանկ ենք վճարում»,-ասաց Արամ Մանուկյանը։

 Նրա խոսքով՝ գազի ֆինն անընդհատ փոփոխվում է:

«Մեր` հայկական կողմը ռուսական կողմին պետք է մուծեր գումար. 2011 թ. առաջին կիսամյակին` 158 դոլար, սա լավ հիշեք, մեզ միշտ ասել են, որ 180 է, 2-րդ եռամսյակ՝$187, երրորդ՝ $205, չորրորդ եռամսյակ` %217», հայտարարեց Արամ Մանուկյանը`ներկայացնելով գազի պաշտոնական մաքսային գները:

 «2012թիվը, ամենակարևորն այստեղից է սկսում. Առաջին եռամսյակ՝ 219 պաշտոնական մաքսային թվերն են, որ մենք պետք է ՌԴ-ին տանք, երկրորդ՝ 219, երրորդ՝ 244, չորրորդ 255 դոլար.»,-Արամ Մանուկյանի խոսքը ժամանակը լրանալու պատճառով ընդհատվեց:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը ԱԺ-ում’
Հաջորդ հոդվածը‘Հայերն ու բուլղարացիներն իրենց համարում են «ամենաբազմատանջ» ժողովուրդները’