‘Արամ Մանուկյան. Ժողովուրդն այսօր գտնվում է հիասթափության և ապստամբության արանքում’

1387

Երբ իշխանությունները սկսում են բացահայտ ստեր ասել, ժողովուրդը սկզբից զարմանում է, հետո՝ զայրանում, հետո՝ երբ իշխանությունները սկսում են անընդհատ և բացահայտ ստեր ասել, ժողովուրդը սկսում է ըմբոստանալ, սկսում է պայքարել: iLur.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այս կերպ կերպ ամփոփեց Սերժ Սարգսյանի կառավարման 5 տարիները:

Սերժ Սարգսյանը «Օգոնյոկ» պարբերականին տված հարցազրույցում  նշել է, որ իրենց հաջողվեց «բացել քաղաքական դաշտը» և անհրաժեշտ մակարդակով խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Արամ Մանուկյանի համոզմամբ՝ նման սուտն ու ցինիզմը կարող է ապստամբության հանգեցնել:

«Երբ մի քիչ ավելի երկար է տևում այդ սուտը և լկտիությունը, ժողովուրդը երբեմն հոգնում է և հիասթափվում, բայց փորձը ցույց է տալիս, որ բացահայտ ստի և ցինիկ ստի երկարաժամկետ լինելը ժողովրդին բերում է ըմբոստության, ապստամբության: Ես կարծում եմ, որ ժողովուրդն այսօր գտնվում է հիասթափության և ապստամբության արանքում: Իշխանությունները պետք է եզրակացություններ անեն, որովհետև իրենց համառ ջանքերով հայ ժողովուդրը կարող է մոտենալ ապստամբության փուլին»,- ասաց ՀՀՇ վարչության նախագահը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում անցկացված 228 միջոցառումների ընթացքում գրանցվել է քաղաքական դրդապատճառներով կատարված 5 169 ձերբակալություն ‘
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանը անսպասելի հայտնվեց մամուլի ասուլիսին (լուսանկարներ)’