‘Արամ Մանուկյան. Իշխանությունը, գեշ հարսի նման, մսխում է երկրի սեփականությունը’

994

Պարտադիր կուտակային կենսաթոշկային համակարգը խորացնելու է Հայաստանի քաղաքացիների անվստահությունը իշխանությունների նկատմամբ: Ազգային ժղովում կուտակային կենսաթոշակայի համակարգի պաշտադիր բաղադրիչի կիրառությունը մեկ տարով հետաձգելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ առանց կենսաթոշակային նոր համակարգի ներդրման էլ քաղաքացիների մի զգալի մաս հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից:

«Մարդիկ կաշառք են տալիս, ծանոթ են մեջ գցում, ռուսական քաղաքացիություն են ձեռք բերում, որպեսզի ՌԴ թոշակ ստանան, որովհետեւ այնտեղ թոշակը բարձր է: Այս համակարգը նպաստելու է այդ գործընթացի ծավալմանը», — հայտարարեց պատգամավորը: Նրա խոսքով, ընդդիմությունը, թեեւ համակարգի մի շարք դրույթներին է դեմ, բայց գնացել է  ամենաթեթեւ տարբերակին` առաջարկելով ընդամնեը մեկ տարով հետաձգել պարտադիր բաղադրիչի կիրառմանը: Ըստ պատգամավորի, սա կոնստրուկտիվ մոտեցում է:

Այնուհանդերձ, Արամ Մանուկյանի խոսքով, անգամ եթե հետաձգվի պարտադիր բաղադրիչի կիրառությունը, մարդիկ էլի չեն հավատալու դրա արդյունավետությանը:

«Որովհետեւ ձեր իշխանությունը Հայաստանի սեփականությունը ծախող իշխանություն է: Դրա վերջին ապացույցն այն է, որ այսօր Հայռուսգաարդի վերջին 20 տոկոսը հանձնեցիք ռուսական կողմին` ընդամենը ձեր իշխանությունը պահելու դիմաց: Մի իշխանություն, որը գեշ հարսի նման ոչ թե տան եղածն ավելացնում է, այլ մսխում, ոչ մի լավ բանի հասնել չի կարող», — ամփոփեց պատգամավորը:  

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Դուք հայտնի եք որպես ժողովրդի ունեզրկման համար նորանոր գործիքներ մոգոնող կառավարություն’
Հաջորդ հոդվածը‘Կիևի ոստիկանությունը կպատժի անկարգություններին մասնակցած ակտիվիստներին’