‘Արամ Մանուկյան. Խուժանը կբերի, իր քվեաթերթիկները սիրուն կտա. Մամուլ’

1004

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանին «Ժողովուրդը» հարցրել է, թե ինչպես է մեկնաբանում փաստը, որ դեռեւս 2006թ. ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀԵԲ հիմնադիր Մայքլ Քամբեկի միջոցով օգտվել է ամերիկյան Burson-Marsteller փիառ ընկերության ծառայություններից՝ իր վարկանիշը բարձրացնելուն ուղղված աշխատանքի դիմաց վճարելով ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլար:

«Մեկ է՝ ինքն ընտրվելու այլ մեթոդ ունի՝ կեղծելու, սարքելու, խուժանն իրեն աջակցում է, ինքն ի՞նչ կարիք ունի փիառի, դա ուղղակի ցույց տալու համար է արվել: Քանի որ այն վայրի մեթոդները, որոնք իրենք կիրառում են, ապա ընտրություն բառը պետք է հանել, տեղամասերը փակել ու թիվը նկարել: Իսկ խուժանը կբերի, իր քվեաթերթիկները սիրուն կտա, ի՞նչ է եղել որ, դրա կարիքը չկա էլ»,-նշել է ԱԺ պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Ինքնասպանության փորձ ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանում սկսվել են նախագահական ընտրությունները’