‘Արամ Մանուկյան. Կառավարության կազմում բիզնեսմեն-նախարարների հայտնվելը վնասել է ներդրումներին ‘

783

Այսօր ԱԺ-ում սկսվեցին 2013 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները:

Դիմելով հիմնական զեկուցող, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին ՀԱԿ  խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ 60 տոկոսով կրճատվել են արտաքին ուղիղ ներդրումները. «Ես վստահ եմ, որ դուք առնվազն պետք է ուսումնասիրություն կատարած լինեք, թե ինչի՞ հետևանքով, ո՞ր կատարած սխալի, ո՞ր քաղաքականության արդյունքում է, որ գնալով՝ արագացված տեմպերով մեր արտաքին ներդրումները պակասում են»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հարցնելով. «Այդ առումով մեր երկրի կոռուպցիայի մակարդակը, ստվերի մակարդակը, մենաշնորհների մակարդակը ձեր կարծիքով այս ներդրումների և ընդհանուր տնտեսական քաղաքականության վրա ինչքա՞ն ազդեցություն են ունենում»

Ատոմ Ջանջուղազյանի պատասխանը և Արամ Մանուկյանի արձագանքը՝ տեսանյութում: Հավելենք միայն, որ Արամ Մանուկյանը ներկայացրեց մի շատ ուշագրավ փաստ. «Ես խոսել եմ այդ կառույցների (խոսքը միջազգային ֆինանսական կառույցների մասին է – iLur.am) ներկայացուցիչների հետ. մեր նոր կառավարության կազմում բիզնեսմեն-նախարարների հայտնվելը վնասել է ներդրումներին: Մարդիկ մտածում են, եթե այս մարդը իր տնտեսական հարցերն է լուծելու՝ ես նրան փող չեմ տա»,- ասաց Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Ի՞նչ ծառայության համար ենք մենք 8 մլրդ զիջում «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին’
Հաջորդ հոդվածը‘Քառյակը հրապարակեց 12 պահանջները (Տեսանյութ)’