‘Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանին թույլ չտանք շարունակելու իր իշխանությունը հավերժ’

1746

Ազատության հրապարակում մեկնարկած «ՈՉ»-ի հանրահավաքի սկզբում ելույթ ունենալով՝ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց.

«Մեր երկիրը կրկին փորձության առջեւ է, 15 օր հետո մեր ժողովուրդը շատ լուրջ պատմական որոշում պետք է կայացնի: Խնդիրը շատ պարզ է, Սերժ Սարգսյանը հնարք է կիրառել, թե իբր գնում է բարեփոխումների:

Լացելու չափ ծիծաղելի են. բռնապետ՝ մարտի մեկն ուսին, արտագաղթի սպառնացող վտանգների մեղքը վզին, եւ բոլոր բոլոր մնացած խնդիրները, որոնք ինձնից շատ լավ գիտեք, հանկարծ որոշել է «բարեփոխվել», ժողովրդի համար «լավ բան անել»: Սա պարզագույն, հասարակ բլեֆ է, որը ոչ մեկին չի հասել, ոչ մեկը չի ընկալել էդ բլեֆի տակ եղածը որպես ազնիվ քայլ, եւ լուրջ հնարավորություն կա կոնտր հնարք անել, որպեսզի Սերժ Սարգսյանը մնա իր հնարքի տակ: Եւ մենք դեկտեմբերի 6-ին ձեզ հետ ունենք այդ հնարավորությունը: Սերժ Սարգսյանի բարեփոխում կոչվածը շրջել այնպես, որ դա դառնա իշխանափոխության առաջին քայլը: Դեկտեմբերի 6-ին մենք կարող ենք ձեզ հետ միասին սկսել փուլային իշխանափություն, որովհետեւ այն բլեֆը, որը կոչվում է բարեփոխումներ, որոնք իբր մեր ժողովրդին բերելու են բարօրություն, դա ընդամենը ունի մեկ պարզ «գաղտնիք», Սերժ Սարգսյանը ուզում է մնալ իշխանության գլուխ, ուրիշ բան չկա այստեղ, ինչքան մեյմունություն անեն, բացատրեն, քննարկումներ կազմակերպեն, ժողովներ անեն, նստեն խմեն, երգեն, մեկ է՝ ճշմարտությունը մեկն է, Սերժ Սարգսյանը եւ իր կուսակցությունը ուզում են հավերժացնել իրենց իշխանությունը, ընդ որում՝ անժամկետ: Եւ որեւէ մեկը չկա, որ էս տրամաբանության դեմ որեւէ բան ասի, էս մեսիջը, գործելակերպը շատ հստակ է, որ ամեն ինչ անում ենք, եւ մեր միտինգը նվիրված է նրան, որ Սերժ Սարգսյանին թույլ չտանք շարունակելու իր իշխանությունը հավերժ, օրինականացնելու իր անօրինական, ոչ լեգիտիմ իշխանությունը Հայաստանում: Եւ մեր աշխատանքային ծրագիրը ձեզ հետ լինելու է այն, թե ինչպես ենք մենք կազմակերպելու նշածս խնդիրը»:

 

Նախորդ հոդվածը‘Guardian.Փարիզի ահաբեկությունները ֆրանսիական հատուկ ծառայությունների ձախողումն էին’
Հաջորդ հոդվածը‘Սուսաննա Մուրադյան. Կեցցե անՍերժ Հայաստանը’