‘Արամ Մանուկյան. 2013-ին իշխանությունների «ձեռքբերումը» Հայաստանի` խաղացողի կարգավիճակի վերջնական կորուստն էր’

860

2013 թ. իշխանությունների արտաքին քաղաքական գլխավոր «ձեռքբերումն» այն էր, որ Հայաստանը դադարեց գործոն լինել իր իսկ արտաքին քաղաքականությունում, վերջնականապես կորցրեց խաղացողի կարգավիճակը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրես կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Մաքսային միությանն անդամակցելու կտրուկ մտադրությունը, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հրաժարվելը, Թուրքիայի հետ մերձեցման ուղղությամբ անհասկանալի քաղաքականությունը`զուրկ են որևէ հայեցակարգի հատկանիշից: Բոլոր այդ որոշումներն ընդունվել են հայեցողաբար`առանց քաղաքական կամքի դրսևորման: Արդյունքում Հայաստանը կորցրել է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի վստահությունը: Եվ այդ ամենը տեղի է ունեցել իրենց իշխանություն հռչակած մարդկանց նկատմամբ հայ հասարակության վստահության քվեի լիակատար բացակայության  պայմաններում»,- ընդգծել է Մանուկյանը: Ներքին քաղաքականությունում անցնող տարին ամենից առաջ նշանավորվել համընդհանուր կեղծված նախագահական ընտրություններով, որոնք հանգեցրել են հայ հասարակությունում հիասթափության ևս մեկ ալիքի` նպաստելով Հայաստանից արտագաղթին: Մանուկյանի խոսքով, զգալով, որ իրենք ոչինչ չեն որոշում սեփական երկրում` մարդիկ հեռանալու որոշում են կայացնում, և դա տրամաբանական է: Այդ պատճառով 2013 թ. 10 ամիսներին Հայաստանից հեռացել է 247 հազար մարդ: Տարին հիշվել է նաև աղքատության արտասավոր մակարդակով, ինչը նույն միգրացիայի երկրորդ պատճառն է դարձել: «Չստեղծելով աշխատատեղեր` կառավարությունը մշատպես ավելացնում է հարկային բեռը: Հետևանքը միգրացիան է: Զանգվածային դժգոհություններ են հարուցել ՃԵԿ խախտումներն արձանագրող տեսախցիկները, կարմիր գծերը երևանյան փողոցներում, պարտադիր կենսաթոշակային բարեփոխումը»,- ամփոփել է ընդդիմադիր գործիչը:

 

Նախորդ հոդվածը‘Норки Айгинер-ում պատրաստված զուգարանի թուղթ` Սերգո Երիցյանի համար’
Հաջորդ հոդվածը‘ Իրանահայ լրագրող. Իրանական գազը կարող էր հաղթաթուղթ ծառայել «Գազպրոմի» հետ բանակցություններում’