Արայիկ Ավագյան. Թող Ձեր անցած ուղին, մտքի խորությունն ու փորձը շարունակեն ներշնչել սերունդներին

632

Արայիկ Ավագյանը Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ Ֆեյսբուքում գրել է.

«Մեծարգո պարոն նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան,

Սրտի խորքից շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։

Ձեր անունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անկախության, նոր պետական մտածողության և մեր ժողովրդի պատմական շրջադարձի հետ։

Ձեզ մաղթում ենք առողջություն, հոգեկան խաղաղություն և երկար տարիներ՝ շրջապատված սիրով ու հարգանքով։ Թող Ձեր անցած ուղին, մտքի խորությունն ու փորձը շարունակեն ներշնչել սերունդներին՝ հավատալու պետության ուժին և ժողովրդի ապագային։

Թող Ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի ջերմությամբ, արժևորումով և շնորհակալությամբ՝ այն մեծ աշխատանքի համար, որ կատարել եք հայրենիքի համար։

Խաղաղություն ու բարօրություն Ձեզ և Ձեր ընտանիքին։

Խորին հարգանքով՝ Ձեր Արայիկ Ավագյան»։

Նախորդ հոդվածըԷրիկ Շամամյան. Ձեր առաջնորդությամբ հայ ժողովուրդը ցեղասպանվածից դարձավ հաղթանակած
Հաջորդ հոդվածըԹամարա Նազարյան. Նրա մեծությունը վաղ թե ուշ ընդունելու եք