‘Արաս Օզբիլիսը Իսպանիա մեկնելիս կորցրել է ուղեբեռը’

1076

Հայաստանի Ազգային հավաքականի և «Ռայո Վալյեկանոյի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր էջի միջոցով հայտնում է, որ մարտի 26-ին ԵրևանՄոսկվաՄադրիդ չվերթով Իսպանիա վերադառնալիս, կորցրել է ուղեբեռը: Ֆուտբոլիստը մասնավորապես գրում է.

«Բարև բոլորին: Շաբաթ օրը՝ 26-03-2016, ես Երևանից վերադարձա Մադրիդ: Միջանկյալ թռիչք ունեի Մոսկվայից, երբ ժամանեցի Մադրիդ, ինձ ասացին, որ իմ ուղեբեռը ժամանակին չի հասել:

Մադրիդի օդանավակայանում ինձ ասացին, որ ուղեբեռս հենց հաջորդ օրը կբերեն իմ տուն: Հաջորդ օրը (կիրակի) անշուշտ վարորդը եկավ, բայց դաիմ ուղեբեռը չէր, ուստի ես վարորդին իմ լավագույն իսպաներենով ասացի, որ այն ետ տանի օդանավակայան:

Դրանից հետո ես կրկին զանգահարեցի ինֆորմացիոն կենտրոն, անցել է 3 օր և ես դեռ սպասում եմ իմ ճամպրուկին:

Իմ ճամպրուկն ուրիշի մոտ է, խնդրում եմ տարածեք ու օգնեք ինձ գտնել այն:

Ես շատ կարևոր անձնական իրեր ունեմ ճամպրուկում, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ օգնեք ինձ գտնել իմ ճամպրուկը:

Այստեղ իմ ճամպրուկի նկարն է:

Կիսվեք և օգնեք ինձ գտնել այն»:

Նախորդ հոդվածը‘Ընկերական հանդիպում. Գերմանիա – Իտալիա` 4-1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գլազգոյում սպանված մուսուլմանը խաղաղություն էր քարոզում’