‘Արաս Օզբիլիսը չի մասնակցի Հայաստան-Չեխիա հանդիպմանը’

807

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի մասնակցի մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպմանը: Մեր ֆուտբոլիստը ներկայումս գտնվում է Հոլանդիայում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Օզբիլիսը որոշ մանրամասներ հայտնեց իր վնասվածքի մասին.

«Վնասվածքս ստացա «Կուբանի» մարզման ժամանակ: Ուժեղ հարվածեցի գնդակին, որից հետո ցավ զգացի ծնկիս շրջանում: Պարզվեց, որ վնասվել է ծնկիս կողային կապանը: Այժմ Հոլանդիայում եմ և մարտի 22-ին պետք է անցնեմ ևս մեկ բուժզննում, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Եթե նույնիսկ դրանից հետո սկսեմ մարզվել, միևնույն է, չեմ հասցնի լավ մարզավիճակ ձեռք բերել: Ես շատ էի ուզում միանալ հավաքականին, բայց, ամենայն հավանականությամբ, ի վիճակի չեմ լինի մասնակցել Հայաստան-Չեխիա հանդիպմանը»:

Նախորդ հոդվածը‘Հունաստանում պատանդներ վերցրած կալանավորը հանձնվել է ոստիկանությանը’
Հաջորդ հոդվածը‘Մի մարդով գարուն չի գա. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդներին (տեսանյութ)’