‘Արաս Օզբիլիսի ուղեբեռը վերադարձրել են ‘

942

Հայաստանի հավաքականի եւ իսպանական «Ռայո Վալյեկանոյի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ուղեբեռը վերադարձրել են: Այդ մասին 25-ամյա ֆուտբոլիստը գրել էֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով լուսանկար:

«Շնորհակալություն: Այն վերադարձրին»,- գրել է Օզբիլիսը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի ու Բելառուսի հավաքականների միջեւ ընկերական խաղից հետո Արաս Օզբիլիսը Երեւան-Մոսկվա-Մադրիդ չվերթով վերադարձել էր Իսպանիայի մայրաքաղաք, որտեղի օդանավակայանում չէր ստացել իր ուղեբեռը: Դրանից հետո կիսապաշտպանը սոցիալական ցանցերում երկրպագուներին խնդրել էր օգնել գնել իր ուղեբեռը, որում կան կարեւոր իրեր:

Նախորդ հոդվածը‘Ռայոլան Մխիթարյանին ու Լուկակուին առաջարկում է «Յուվենտուսին»’
Հաջորդ հոդվածը‘Էրիքսեն. «Տոտենհեմը» կարող է մտնել պատմության մեջ, բայց նույնը վերաբերում է նաև «Լեսթերին»’