‘Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում անձրև է տեղում’

1171

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Լոռու մարզի Ալավերդի Տաշիր, Վանաձոր քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Սյունիքի մարզում մառախուղ է:

Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում անձրև է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘The Telegraph. Հայաստանն աշխարհի ամենակրոնասեր երկրների եռյակում է ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները քաղաքացուն ծեծի ենթարկելով տեղափոխել են բաժին’