‘Արարատի ՀՀԿ–ական քաղաքապետը Գրին քարտ է շահել’

1164

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն արդեն երջանիկ է: Արարատի քաղաքապետին շատ մոտ կանգնած աղբյուրների համաձայն, ՀՀԿ-ի կողմից առաջադրված քաղաքապետը Գրին քարտ է շահել եւ պատրաստվում է ընտանիքի հետ միասին բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում:
Շատերը կհիշեն, որ իշխանությունները, հատկապես Ավշարի գինու գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանն ու նրա մարզպետ եղբայր Արամայիս Գրիգորյանն ինչ գերջանքեր, ինչ կեղտոտ միջոցներ գործի դրեցին, որ հաղթանակը խլեն ԲՀԿ թեկնածուից, իսկ ավելի ճիշտ` արարատցիներից: Անգամ Ավշարի Արայիկը բոլորի եւ լրագրողների ներկայությամբ հայտարարեց, թե այս հաղթանակը պետք է մեծ շուքով նշենք, եւ որ նախագահի` Սերժ Սարգսյանի հետ էլ քեֆի օրն ենք ճշտելու:
Քեֆ-ուրախությունն իրականություն դարձավ: Նոյեմբերին ՀՀԿ-ականները մի լավ նշեցին ժողովրդի դեմ տարած ամոթալի հաղթանակը: Այս խայտառակ հաղթանակից ընդամենը երկու ամիս հետո պարզվում է, որ Արարատի քաղաքապետի երազանքն ԱՄՆ-ում բնակություն հաստատելն է: Ամոթալին այն չէ, որ Հայկ Հայկյանը Գրին քարտ է շահել, ամոթալին այն է, որ նա դիմել է նման քարտ շահելու համար: Էլ ավելի մեծ ամոթն ու խայտառակությունն այն է, որ հենց նման մարդկանց վրա են հենվում ՀՀԿ-ականները: Սա է իշխանությունների իրական դեմքը: Արարատի քաղաքապետը ՀՀԿ-ի հավաքական կերպարն է: ՀՀԿ-ականները Հայաստանը հենց ժամանակավոր կացարան են դիտարկում կամ խոպան, որտեղ կարելի է գումար վաստակել եւ հեռանալ: Իսկ դեռ նոյեմբերին Հայկ Հայկյանը լրագրողներին խոստանում էր Ավշարի Արայիկի օգնությամբ ծաղկեցնել Արարատը: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ արտագաղթելով է նա ծրագրում ծաղկեցնել քաղաքը:
Աղբյուրը՝ top-news.am

Նախորդ հոդվածը‘ՍԴՀԿ-ն վերակազմավորվեց ՎՍՀԴԿ-ի, ատենապետ ընտրվեց Լյուդմիլա Սարգսյանը’
Հաջորդ հոդվածը’14 օր Մեղրիի մաքսակետում. Իրաքից եկած վարորդների մոտ թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց բեռը չեն մաքսազերծում ‘