‘Արարատի մարզում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. վերջինս ամբողջովին այրվել է’

758

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ Արարատի մարզի Արևշատ գյուղում՝ գինու գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հարվածել է գյուղը սնուցող գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:

Ավելի ուշ պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի թիվ 13 տան դիմաց, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի 31TT011 պ/հ (վարորդ Ն. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար գլխավոր խողովակին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: ՃՏՊ-ի հետևանքով Ն.Ա.-ը (ծնվ.1994թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1994թ.) տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.24-ին, մարվել՝ 23.35-ին: Այրվել է ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Վթարի վայրում հավաքված մի քանի գյուղացիներ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին տեղեկացրել են, որ մեքենան վարել Ն. Ավագյանը, ով մեկ այլ ավտոմեքենայի հետ «գոնկա» էին կպնում: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն իրար գլխի էր հավաքվել «մի կտոր հաց ուտելու» համար. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինացի 80 սահմանապահներ մարտերից պատսպարվել են Ռուսաստանում’