‘
Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչները օրերս խոտհարքի ժամանակ սահմանախախտի են ձերբակալել:
Ինչպես News.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արարատ համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը, գյուղացիները սահմանախախտին հանձնել են ուղեկալի հրամանատարական կազմին:
Նրա խոսքով՝ սահմանախախտին բռնել են Հայաստան-Թուրքիա սահմանին, իսկ նրա ազգության մասին ոչինչ ասել չի կարող:
‘