‘«Արարատի» և վրացական թիմի հանդիպումը անավարտ է մնացել՝ ծեծկռտուքի պատճառով ‘

814

Երևանի «Արարատը», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Բաթումիում, ընկերական հանդիպում է անցկացրել Վրաստանի առաջնության ուժեղագույն դիվիզիոնի ներկայացուցիչ Մարտվիլի «Մերանիի» հետ: «Արարատի» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպումը 70-րդ րոպեին անավարտ է մնացել խաղադաշտում ստեղծված լարված վիճակի պատճառով: «Արարատը» խաղի ընթացքում Գևորգ Նռանյանի գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ է եղել 2:0 հաշվով (գոլերից մեկը խփվել է առաջին կեսում, մյուսը՝ երկրորդ): Սակայն երկրորդ կեսի միջնամասում «Արարատի» դարպասին մի 11 մետրանոց է նշանակվել, որն ըստ հայակական կողմի, ընդհանրապես չպետք է լիներ: Հինգ րոպե անց մրցավարի ևս մեկ սխալ որոշման արդյունքում տուգանային է նշանակվել «Արարատի» դարպասին և հաշիվը հավասարեցվել է:

Դրանից հետո «Մերանիի» ֆուտբոլիստներից մեկը երկու ոտքով «Արարատի» խաղացողի նկատմամբ կոպիտ խախտման հետևանքով կարմիր քարտ է ստացել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուքը: Երկու թիմերի մարզիչների որոշմամբ հանդիպումն ընդհատվել է 70-րդ րոպեին:

«Մերանիի» մարզիչը «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանից խաղից հետո ներողություն է խնդրել մրցավարի գործողությունների համար:

Նախորդ հոդվածը‘Մահափորձերի պատմությունից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակը’