‘Արարատյան թեմն արձագանքել է օֆշորի մասին նոր հրապարակմանը’

1609

Hetq.am-ի հրապարակման վերաբերյալ Արարատյան Հայրապետական թեմը տարածել է հետևյալ հաղորդագրությունը:

«Hetq.am կայքում նախօրեին տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Աշոտ Սուքիասյանը 2010թ․ հանդիպել են գործարարներ Ռուբեն Մկրտչյանին, Սերգեյ Տրյուկազյուկին, Ալեքսանդր Վալչիկովսկիին, միասին ճաշել «Նոյան տապան» ռեստորանում, իսկ այնուհետև Ռուբեն Մկրտչյանը անգամ ուղեկցել է Աշոտ Սուքիասյանին և Նավասարդ արք․ Կճոյանին օդանավակայան: Այս մասին իր հարցազրույցում նշել է ինքը՝ Ռուբեն Մկրտչյանը:

Սրբազանը  հայտարարում է, որ վերոնշյալ տեղեկատվության և ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանն ու հանդիսանում է նախկինում հնչող զրպարտությունների շարքի տրամաբանական շարունակությունը:

Արարատյան հայրապետական թեմը կոչ է անում հասարակությանը չտրվել միտումնավոր տարածվող նմանատիպ ապատեղեկատվությունների ազդեցությանը»:

 

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Օրը երկու անգամ մարզվելով՝ մենք հոգնել էինք’
Հաջորդ հոդվածը‘Օբաման կայցելի ՀԱՀ, ուր նախատեսել է այցելել Մանդելային’