‘Արարատում պատրաստվում են անջատել էլեկտրական հոսանքը’

1539

Ըստ հավաստի տեղեկությունների, Արարատում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթում է ԲՀԿ-ի թեկնածուն` Սամվել Բարսեղյանը:

ՀՀԿ-ականները եւս հասկացել են, որ իրենց թեկնածուն, չնայած գործադրված բոլոր ջանքերին, պարտվում է եւ որոշել են գնալ աննախադեպ քայլի:

Մեր աղբյուրների համաձայն, նրանք պատրաստվում են Արարատը զրկել էլեկտրական հոսանքից եւ այդ ընթացքում անել իրենց սեւ գործը: Արդեն Արարատը սնող գլխավոր ենթակայանի մոտ աշխուժություն է նկատվում: Մնում է արկածախնդիրներին հուշել, որ եթե նրանք գնան այդ քայլին, ապա չեն խուսափելու պատժվել օրենքի ամբողջ խստությամբ:

Աղբյուրը՝ top-news.am

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական ճնշումներ` խախտումներ նկատած անձանց նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբանին չեն թույլատրում հանդիպել ԱՐՏլաբի տղաների հետ’