‘«Արարատ-Արմենիա»-ի հաջորդ մրցակիցը Եվրոպայի լիգայում Վրաստանի չեմպիոնն է’

922

Հայտնի է Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մրցակիցը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում:

Եվրոպայի լիգայի երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն կխաղա Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալո»-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին Երևանում, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 15-ին Թբիլիսում:

«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում մրցեց Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ»-ի հետ և երկու խաղերի ընդհանուր 1:4 հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ: Երևանյան խաղը «Արարատ-Արմենիա»-ն շահել էր 2։0, իսկ պատասխան հանդիպումը 2։1 հաշվով։

Նախորդ հոդվածը‘«Ազատություն». Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ‘
Հաջորդ հոդվածը‘Անգլիայում կմտցնեն ֆուտբոլիստների ժամանակավոր հեռացումներ’