‘
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց «Սաբուրթալո»-ին:
Հիշեցնենք, որ Երևանում կայացած կողմերի միջև առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էին վրացիները:
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Անտոն Կոբյալկոն: 67-րդ րոպեին տանտերերը սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները, իսկ մրցավարն առանց վարանելու 11-մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը և այդ գոլի շնորհիվ իր թիմին հանեց հաջորդ փուլ:
Այսպիսով, երկու խաղերի արդյունքում Վարդան Մինասյանի սաները 3:2 հաշվով առավելության են հասնում մրցակցի նկատմամբ ու դուրս գալիս Եվրոպա լիգայի որակավորման 4-րդ փուլ:
«Սաբուրթալո» — «Արարատ-Արմենիա»՝ 0:2
‘