‘
Պաղեստինի հանգուցյալ առաջնորդ Յասիր Արաֆաթի այրին՝ Սուհա Արաֆաթը, խոստովանել է, որ իր ամուսնությունը մեծ սխալ է եղել, հաղորդում է թուրքական Sabah թերթը: Պարբերականին տրված հարցազրույցում տիկին Արաֆաթը հայտարարել է, որ թեև սիրում էր ամուսնուն, այնուամենայնիվ՝ զղջում է, որ ամուսնացել է նրա հետ: Նրա խոսքերով՝ ինքը «բազմիցս ուզեցել է հեռանալ նրանից, բայց նա թույլ չի տվել»:
1990 թ. զույգը գաղտնաբար ամուսնացել էր Թունիսում: Հարսնացուն այն ժամանակ 27 տարեկան էր, իսկ փեսացուն՝ 61: Ամուսնությունից առաջ Սուհա Արաֆաթը իսլամ էր ընդունել: Նա ստիպված է եղել միշտ մեկուսի կյանք վարել՝ անվտանգության նկատառումներով, հաղորդում է Интерфакс-ը:
‘