‘
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ինքը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին սատարող որեւէ հայտարարություն չի տարածվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում Արա Աբրահամյանի անունից հրապարակվել էր մի հայտարարություն, որտեղ կոչ էր արվում աջակցել Օսկանյանին: «Շատ վատ դեպք է, պատիվ չի բերում ոչ մեկիս, բայց պետք է հասկանանք, որ կա պետականություն, կա իշխանություն։ Համբերություն ունենանք՝ տեսնենք, ինչպես կավարտվի այս իրավական պատմությունը», — Armenpress-ի փոխանցմամբ ասել է Արա Աբրահամյանը։
Նախագահական ընտրություններին անդրադառնալով` Աբրահամյանն ասել է, թե իր ղեկավարած միությունը սատարում է Սերժ Սարգսյանին:
‘