‘
Հայաստանը երբեք չի անի այն, ինչը հակասում է իր ազգային շահերին, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:
«Ես դրական եմ գնահատում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը: Կարծում եմ, որ ժամանակն է ագրեսիվ քաղաքականությունից անցում կատարել համագործակցության, ինչը միմիայն օգտակար կլինի երկրին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին:
‘