‘Արբելոա. «Ահա թե ինչ է լինում, երբ Բենզեմային տանն ես թողնում»’

1463

«Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Մորատան խայթող մեկնաբանություն է արել Եվրո-2016-ի եզրափակիչ խաղի արդյունքի վերաբերյալ: Հիշեցնենք,որ հանդիպումն ավարտվեց Պորտուգալիայի հավաքականի հաղթանակով (1-0՝ լրացուցիչ ժամանակում):

Արբելոան նշել է, որ ֆրանսիացիների մարզչական շտաբը սխալ է թույլ տվել՝ մրցաշարին չհրավիրելով «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման:

«Ահա թե ինչ է լինում, երբ տանն ես թողնում լավագույն 9 համարին: Շնորհավորում եմ Պորտուգալիայի հավաքականին և հատկապես հիանալի Ռոնալդուին և Պեպեին», — գրել է Արբելոան «Թվիթերում»:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» երկու խաղացողի տրանսֆերի է հանել’
Հաջորդ հոդվածը‘Կառլո Անչելոտին պաշտոնապես ներկայացվեց «Ալիանս Արենայում»’