‘Արգելափակված մեքենաները դուրս են բերվել ‘

688

Հոկտեմբերի 7-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ-ի փոխանցմամբ, դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 06.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա: Ժամը 09.45-ին Գեղարքունիքի մարզից տեղեկատվություն էր ստացվել, որ ժամը 09.39-ի դրությամբ Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ձնակույտի արգելափակումից դուրս է բերվել 35 ավտոմեքենա:  

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանը կարող է այսօր ազատ արձակվել. Մեկնարկում է հերթական դատական նիստը. Ուղիղ’