‘Արգելափակվել են ավտոմեքենաներ ‘

750

ԱԻՆ-ը հայտնում է, որ այսօր ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հիկսոս» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 575 ՕՏ 64 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Վ.): 

Նախորդ հոդվածը‘Վրացական մայրուղիներում անբարենպաստ վիճակ է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’