‘Արգելվել է չինական մի շարք ապրանքատեսակների ներմուծումն ‘

1387

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով արգելվել է չինական մի շարք ապրանքատեսակների ներկրումը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:

 Ժամանակավորապես արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի (բացառությամբ սինթեթիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Հրամանի գործողությունը չի տարածվում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արտահանված (դուրս բերված) նշված տեսակի ապրանքների վրա:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Դուք ձեզ հարգեք, տեսնեմ՝ ո՞վ է, որ ձեզ չի հարգելու’
Հաջորդ հոդվածը‘Ինդոնեզիայի նախագահ. մահապատժի դատապարտված արտասահմանցիներին ներում չի շնորհվի’