‘Արգենտիինայի իշխանությունները՝ զգուշանալով զանգվածային ինքնասպանություններից, կփակեն Ուրիտորկո լեռան ճանապարհը ‘

613

Արգենտինայի իշխանությունները որոշել են մի քանի օրով փակել դեպի Ուրիտորկո լեռը տանող ճանապարհը՝ զգուշանալով դեկտեմբերի 21-ին սպասվող ինքնասպանությունների հնարավոր ալիքից: Նման որոշում, ըստ «Ինտերֆաքս»-ի, կայացվել է այն բանից հետո, երբ «Ֆեյսբուք»-ում էջ է բացվել, որի հեղինակները կոչ են անում դեկտեմբերի 21-ին՝ «աշխարհի վերջին օրը», բարձրանալ լեռան գագաթը՝ «զանգվածային հոգեւոր ինքնասպանություն գործելու» համար:

Լեռան մերձակա Կապիլյա-դել-Մոնտե քաղաքի իշխանությունները, մտավախություն ունենալով, որ որոշ քաղաքացիներ իսկապես կորոշեն ինքնասպանություն գործել, վճռել են արգելել դեկտեմբերի 20-22-ը բարձրանալ Ուրիտորկոյի գագաթը:

Բունենոս-Այրեսից 750 կիլոմետր հեռավորության վրա գտնվող, շուրջ 2 հազար մետր բարձրություն ունեցող լեռը ավանդաբար գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների: Այդ պատճառով քաղաքային իշխանությունների այս որոշումը կհարվածի տեղի տուրիստական բիզնեսին:  

Նախորդ հոդվածը‘Ալեն Դելոնը Ծիծեռնակաբերդում (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Նոր բացահայտումներին սպասելիս ‘