Արգենտինայի ընդդիմությունը ծրագրել է ձերբակալել Մադուրոյին

128

«Հանրապետական առաջարկ» ընդդիմադիր  կուսակցության նախագահ, Արգենտինայի անվտանգության նախկին նախարար Պատրիսիա Բուլրիչը մտադիր է դիմելու ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչությանը, որպեսզի նրա ներկայացուցիչները ձերբակալեն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, երբ նա այցելի Բուենոս Այրես։

Բուլրիչի խոսքով՝ Արգենտինայի և ԱՄՆ-ի միջև պայմանագրերի համաձայն՝ հարավամերիկյան այդ երկրում ամերիկյան վարչության ներկայացուցչության աշխատակիցները կարող են ձերբակալել Մադուրոյին։

2020 թ․ ԱՄՆ իշխանությունները Վենեսուելայի նախագահին թմրաահաբեկչության մեղադրանք են ներկայացրել և 15 մլն դոլար պարգև են սահմանել նրա «ձերբակալման և/ կամ մեղավոր ճանաչելու» տեղեկատվության համար։

Ավելի վաղ Clarin  թերթը, հղում անելով աղբյուրներին, տեղեկացրել է, որ Վենեսուելայի նախագահի վարչակազմը ծանուցել է Արգենտինայի կառավարությանը, որ Մադուրոն մտադիր է մասնակցելու Լատինաամերիկյան և կարիբյան պետությունների ընկերության (CELAC) գագաթնաժողովին, որը կայանալու է հունվարի 24-ին Բուենոս Այրեսում։ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հաստատել է, որ սպասում է Մադուրոյի այցին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄիշել․ ԵՄ-ն շահագրգռված է ՌԴ ակտիվները հօգուտ Ուկրաինայի օգտագործելու հարցում
Հաջորդ հոդվածըԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 4 բուժառու