‘
Արգենտինայի խորհրդարանի պատգամավորների պալատը հավանություն է տվել աբորտներն օրինականացնող օրենքին: Դա կանանց իրավունք է վերապահում ընդհատել մինչև 14 շաբաթական հղիությունը:
Բացի այդ՝ նախաձեռնությունը բժշկական հաստատություններին արգելում է հրաժարվել աբորտ անցկացնելուց: Այժմ փաստաթուղթը քննելու է սենատը, և հավանության արժանացնելուց հետո այն ստորագրման կփոխանցվի երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիին:
Օրինագծի քննարկումը տևել է 20 ժամից ավելի: Նիստին զուգընթաց՝ Կոնգրեսի շենքի մոտ երկու ցույց է ընթացել՝ աբորտներին կողմ և դեմ:
Ներկայումս Արգենտինայում թույլատրվում է հղիությունն արհեստականորեն ընդհատել միայն բռնաբարության, ինչպես նաև այն դեպքերում, երբ սպառնալիք կա մոր կամ պտղի կյանքի նկատմամբ: Մնացած դեպքերում հղիության արհեստական ընդհատումը համարվում է հանցագործություն: Դրա պատճառով տասնյակ հազարավոր կանայք աբորտ են անում ընդհատակյա պայմաններում:
Փոխանցում է euronews-ը:
‘