‘Արգենտինայի հավաքականը կարող է գլխավորել Պոչետինոն կամ Սիմեոնեն’

1415

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին մոտ է պաշտոնանկության, հաղորդում է Ole-ն։ Պարբերականի տեղեկություններով Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ցանկանում է խզել պայմանագիրը 58-ամյա մասնագետի հետ, չնայած Սամպաոլին ուզում է մնալ իր պաշտոնում։

Սամպաոլիի պայմանագիրը AFA-ի հետ մինչև 2022 թվականի ամառն է։ Պայմանագիրը վաղաժամկետ խզելու դեպքում Ֆեդերացիան պետք է նրան փոխհատուցում վճարի 15-20 միլիոն եվրոյի չափով։

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի հավանական թեկնածուներից են Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»), Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո»), Մատիաս Ալմեյդան («Գվադալահարա»), Մարսելո Գալարդոն («Ռիվեր Պլեյտ») և Ռիկարդո Գարեկան (Պերուի հավաքական)։

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ում բացատրել են, թե Մունդիալի յուրաքանչյուր խաղից առաջ ինչու է հնչում Seven Nation Army երգը’
Հաջորդ հոդվածը‘Միկելի հայրը առևանգվել է Արգենտինայի դեմ խաղից առաջ’