‘
Արգենտինայի հավաքականի բժիշկ Դոնատո Վիլանին պատմել է հարձակվող Սերխիո Ագուերոյի վիճակի մասին, ով անցած շաբաթ ավտովթարի էր ենթարկվել։
«Սերխիոն շատ անտրամադիր է։ Նա ուզում էր գալ հավաքական ու հանդես գալ առաջիկա խաղերում։ Նրա համար վիրավորական է, քանի որ այս ողջ պատմությունը նրան շարքից դուրս է թողել։ Կարծում եմ նա 6 շաբաթ բաց կթողնի։ Ագուերոն չի կարողանում ինքնուրույն շարժվել։ Նա նույնիսկ ավտոմեքենա չի կարողանում նստել»,- մասնագետին է մեջբերում Daily Mail-ը։
‘