‘
Սաուդյան Արաբիան դուրս է եկել ԱԱ-2018-ի առաջնություն։ Ընդ որում տեղական ֆեդերացիան չկարողացավ պայմանավորվել Բերտ վան Մարվեյկի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, ում ղեկավարությամբ հասել էին այդ հաջողությանը։
Հավաքականի նոր մարզիչը կդառնա Էդգարդո Բաուսան,- հաղորդում է Սաուդյան Արաբայի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերը։
Բաուսան միայն այս տարվա մայիսին էր գլխավորել ԱՄԷ-ն։ Նրա ղեկավարությամբ թիմը ոչ ոքի է խաղացել Թաիլանդի հետ (1-1), գերազանցել Սաուդյան Արաբային (2-1) և պարտվել Իրաքին (0-1)։ Մարզիչը կարողացել է պայմանավորվել ԱՄԷ-ի ֆուտբոլային ասոցիացիայի հետ պայմանագիրը միակողմանի խզելու շուրջ։
‘