‘
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին միացել է արգենտնացի այն երկրպագուներին, ովքեր ցանկանում են, որ Լիոնել Մեսին մնա հավաքականում և հրաժեշտ չտա ազգային թիմին: Արգենտինայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ նախագահը ինքն է զանգահարել Մեսիին և խնդրել վերջինիս, որ նա մնա հավաքականում:
Նախագահը իր խոսքում նշել է, որ հպարտ է Մեսիի խաղով ու խորհուրդ է տալիս չհետևել քննադատներին: Արգենտինայի նախագահն այս ամենը գրել է նաև իր թվիթերյան էջում: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Արգենտինայի հավաքականի երկրպագուներին է միացել նաև արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան: Նա Մեսիին կոչ է արել չհեռանալ հավաքականից:
«Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիրը այսպիսի որոշում էր կայացրել ամերիկայի գավաթի խաղարկությունում Չիլիի հավաքականին պարտվելուց հետո: Մեսին չէր կարողացել դիպուկ իրացնել ետխաղյա 11-մետրանոց հարվածը:
Արգենտինացի ֆուտբոլիստը ազգային ընտրանու կազմում պարտվում է 3-րդ եզրափակիչն անընդմեջ:
‘