‘Արգենտինայի նախագահը քննադատության սրացման ֆոնին նշում է իր հոբելյանը ‘

531

Արգենտինայի առաջնորդ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներն այսօր դառնում է 60 տարեկան, սակայն այդ առթիվ որևէ հանդիություն կամ միջոցառում նախատեսված չէ: Նախագահն իր հոբելյանը չի նշում, նախևառաջ, ընտանեկան հանգամանքների բերումով. կիրակի օրը մահացել է նախկին նախագահ Նեստոր Քիրշների մայրը և, հետևաբար, ներկա նախագահի սկեսուրը:

Քրիստինան, ինչպես սովորաբար նրան անվանում են թե՛ իր կողմանկիցները, թե՛ հակառակորդները, հոբելյանը դիմավորում է իր վարած տնտեսական քաղաքականության, արտաքին քաղաքական քայլերի  շուրջ ծայր առած բանավեճերի և սուր քննադատության ֆոնին: Փորձագետները համոզված են, որ այս տարին վճռորոշ է լինելու Քիրշների նախագահական կարիերայի համար: Առաջիկա ամիսներին պարզ կլինի, թե արդյոք նախագահամետ քաղաքական ուժերը կպնդեն, որպեսզի սահմանադրությունը փոփոխվի՝ թույլ տալով Քիրշներին առաջադրվել նաև երրորդ անգամ ( Քրիստինա Քրիշներն իր նախագահության երկրորդ ժամկետը ստանձնել է 2011 թ. ընտրությունների արդյունքում, երբ նրա օգտին քվեարկել էր ընտրություններին մասնակցողների 54,11%-ը):

Այնուամենայնիվ, Քրիշները շարունակում է մնալ ինչպես Արգենտինայի, այնպես էլ ողջ Լատինական Ամերիկայի ամենահանրահայտ և ամենահակասական քաղաքական գործիչներից մեկը: Նրա յուրաքանչյուր ելույթ կամ հայտարարություն բուռն արձագանքի է արժանանում, նրա խոսքերը քննարկվում են թերթերի էջերում և սոցիալական ցանցերում, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘«Ռոման» պաշտոնական առաջարկ է արել Մանչինիին’
Հաջորդ հոդվածը‘Ահմադինեժադը սպառնացել է տապալել նախագահական ընտրությունները’