‘
Արգենտինայի սենատը դեմ է քվեարկել այն օրինագծին, որով օրինականացվում էր մինչև 14 շաբաթական հղիության արհետական ընդհատումը, հինգշաբթի հաղորդել է BBC News-ը:
Օրինագծին դեմ է քվեարկել 38 սենատոր, այն պաշտպանել է 31 հոգի:
Այժմ օրինագիծը կրկնակի քննարկման կարող է ներկայացվել միայն մեկ տարի անց:
Ներկայում աբորտներն Արգենտինայում թույլատրվում են միայն այն դեպքերում, եթե հղիությունը բռնաբարության արդյունքում է, կամ եթե այն սպառնում է մոր առողջությանը:
Սենատի շենքի մոտ, որտեղ ավելի քան 15 ժամ ընթանում էր հարցի քննարկումը, հավաքվել են օրինագծի թե՛ կողմնակիցները և թե՛ հակառակորդները: Ընդհանուր առմամբ՝ ցույցին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ, մեծ մասամբ՝ կանայք:
Նախաձեռնության հակառակորդները ողջունել են կայացված որոշումը՝ հայտարարելով, թե «քվեարկությունը ցույց տվեց, որ Արգենտինան շարունակում է մնալ այնպիսի երկիր, որտեղ գնահատվում են ընտանեկան արժեքները»: Մինչդեռ օրինագծի կողմնակից կանանցից շատերը լաց են եղել:
Փոխանցում է Interfax-ը:
‘